«Լավագույն արդյունքը մեզ համար գնի իջեցումը կլինի». Գարեգին Բաղրամյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հորդորում է 1 օր սպասել՝ գազի գնի հստակեցման և բանակցությունների արդյունքների համար: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են, դրանց արդյունքում պարզ կլինի:

«Լավագույն արդյունքը մեզ համար գինի իջեցումը կլինի: Սպասեք 1 օր բանակցությունների ավարտին, կիմանաք»,- ասաց նա:

Բաղրամյանի խոսքով՝ ռուսական կողմի տրամադրվածությունն իրեն հայտնի չէ, բայց համոզմունք հայտնեց, թե գազը չի թանկանա.

«Գազի գինը, կարծում եմ, չի բարձրանա: Բանակցությունների արդյունքում պարզ կլինի, կձևավորվի սահմանին գին, հետո նոր արդեն սպառողների համար»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս