Ձորագետ և Վարդանաշեն համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
Լոռու մարզի Ձորագետ և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 17-ին:
Ձորագետ համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Լյովա Գրիգորյանը 2018 թվականի նոյեմբերի 13-ին մահացել է: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Լոռու մարզի Ձորագետ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:
Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: