Կառավարության նիստում հաստատվեց «Զվարթնոց» և «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թթ. Մաստեր պլանը

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների Մաստեր պլանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:

Նա նշեց, որ ներկայացվող Մաստեր պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Հ.Արշակյանը նշեց, որ նաև առաջարկներ կան, որ հին շենքի քանդման կամ վերափոխման մասը հանվի այս Մաստեր պլանից, որովհետև դա հանրային քննարկման է դրվելու:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ «Զվարթնոցի» և Գյումրու օդանավակայանների միջև մրցակցսության հարց կա. «Եթե «Զվարթնոցն» աշխատում է, ձեռք է տալիս, որ Գյումրին չաշխատի: Գյումրին վերջերս ակտիվացել է, եթե կարողանանք ապահովել, ամբողջ հյուսիսը, Ջավախքը օգտվում են դրանից»:

Հ.Արշակյանի խոսքով՝ 2016-2017 թթ. Գյումրիում մոտ 8 անգամ աճել է ուղևորահոսքը՝ հասնելով 105 հազարի, որովհետև քաղաքականություն է փոխվել և ցածրարժեք (low coast) ռուսական մի ընկերության թույլատրվել է իրականացրել ուղևորափոխադրումներ հենց Գյումրու օդակայանից:

«Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս