Հնդկաստանում առնվազն 35 երեխա է տուժել դպրոցական ավտոբուսի վթարից

Առնվազն 35 դպրոցական է տուժել դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի Հիմաչել Փրադեշ հյուսիսային նահանգում տեղի ունեցած վթարից, որտեղ շրջվել է դպրոցական ավտոբուսը: Այդ մասին հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Այդ տվյալների համաձայն՝ ներկայում բոլոր սովորողները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ականատեսների կողմից սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում է բլուրներից մեկի ստորոտի մոտ շրջված ավտոբուսը՝ դուրս ընկած ապակիներով: Վարորդի ճակատագրի մասին ոչինչ չի ասվում: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս