Բաժիններ՝

Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 24:00-ին նախատեսված է Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում, կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում հունվարի 5-ին ժամը 17:30-ին, նախատեսված է երեկոյան ժամերգություն և ճրագալույցի Ս. Պատարագ: Հունվարի 6-ին ժամը 10:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմատուցվի Հայրապետական Պատարագ, և կլինի Ջրօրհնեքի կարգ:

Հունվարի 7-ին ժամը 10:30-ին Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում, նախատեսված է Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս