ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին:

Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից:

Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկին:

Բացի այդ, «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն հայտնի է՝ Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված ու փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս