Որոնք են 2018 թվականի լավագույն սմարթֆոնները
Fortune հանդեսի փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Հնգյակում հայտնվել են iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, Huawei Mate 20 Pro-ն, OnePlus 6T-ն եւ Samsung Galaxy Note9-ը։
iPhone XS Max-ը հայտարարել են ամենա «էփլային» արտադրանքը, որը երբեւիցե թողարկել է կորպորացիան: Դրա գլխավոր արժանիքներն են՝ անջրանցիկությունը, բարձրակարգ խցիկը, չափը եւ էկրանի լուծաչափը, իսկ հիմնական թերությունը՝ բարձր գինը:
Google Pixel 3-ը հնգյակում է հայտնվել շնորհիվ սպամի ավտոմատ արգելափակման հնարավորության եւ խցիկի սարքաբերումների շնորհիվ, որն օբյեկտները լավ է ճանաչում նույնիսկ լիակատար մթության մեջ: Huawei Mate 20 Pro-ն բարձր գնահատական է ստացել առանց լրալիցքավորման երկար աշխատելու, արհեստական ինտելեկտի համակարգի եւ որակյալ լուսանկարների համար:
Պարզվել է, որ OnePlus 6T-ն ամենադեմոկրատական սմարթֆոնն է այս վարանիշում, սակայն, բացի գնից, դրա առավելություններից մեկը համարել են մատնահետքերի էկրանային սքաները եւ լուսանկարների լավ որակը օրվա մութ ժամանակ:
Samsung Galaxy Note9-ի գլխավոր արժանիքների թվում է մոնիթորին միանալու եւ որպես լիարժեք անձնական համակարգիչ աշխատելու կարողությունը, մեծ էկրանը, լավագույն խցիկը նույն այդ բրենդի մյուս սմարթֆոնների շարքում, ինչպես նաեւ ստիլուսի առկայությունը, հաղրդել է ՌԻԱ Նովոստին: