Բաժիններ՝

«Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդն է: Նա ապրում է ակումբով». Վուդվորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը մեկնաբանել է Օլե-Գուննար Սուլշերի նշանակումը մանչեսթերյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում՝ մինչև մրցաշրջանի ավարտը:

«Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդն է: Նա ունի մեծ փորձ՝ թե՛ որպես ֆուտբոլիստ, և թե՛ որպես մարզիչ:

Նրա պատմությունը «Մանչեսթեր Յունայթեդում» նշանակում է, որ նա ապրում և շնչում է այս մշակույթով:Նա ապրում է ակումբով:

Ակումբում բոլորը ուրախ են, որ նա և Մայք Ֆելանը վերադարձել են: Մենք համոզված ենք, որ նրանք կհամախմբեն երկրպագուներին և ֆուտբոլիստներին՝ մրցաշրջանի երկորրդ շրջանին ընդառաջ»,- նշել է Վուդվորդը:

Հիշեցնենք, որ մանկունյանցինրը 26 միավոր ունեն 17 տուրերից հետո և զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում անգլիական ակումբի մրցակիցը ֆրանսիական ՊՍԺ-ն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս