«Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն». Լավրով
Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում: Նա նաեւ նշել է, որ ուկրաինական ռեժիմն ունի նեոնացիստականի բոլոր գծերը:
«Այդ մենք չենք պատերազմում ուկրաինական ռեժիմի դեմ: Ուկրաինական ռեժիմի դեմ, որն ունի նացիստականի ու նեոնացիստականի բոլոր գծերը, պատերազմում են Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք ապրում են Դոնբասում»,-ասել է նախարարը: Միաժամանակ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի ներքին խնդիրներն «անհամեմատ ավելի լայն եւ անհամեմատ ավելի խորն են, քան պարզապես ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն»:
Ռուսաստանը պատերազմի մեջ չի մտնի Ուկրաինայի հետ, հայտարարել է Լավրովը: «Մենք Ուկրաինայի դեմ չենք պատերազմելու, ես դա ձեզ խոստանում եմ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: