Բաժիններ՝

Թուրքիայի Չինե շրջանում արշավ է սկսվել՝ արտագաղթած բնակիչներին հետ բերելու նպատակով

Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի բնակչության թիվը տարեցտարի պակասում է։ Վերջին 10 տարվա ընթացքում այս շրջանի բնակչության թիվը նվազում է տարեկան շուրջ 430-ով։ ՏԻՄ ղեկավար Էնվեր Սալիհ Դինչերը հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հատուկ արշավ է սկսել՝ տեղի բնակիչներին կրկին Չինե վերադարձնելու նպատակով։

Նա կոչ է արել Չինեի բնակիչներին, անկախ այդ շրջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հանգամանքից, մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը կրկին հաշվառվել Չինեում։ Նախաձեռնության հեղինակներն անգամ պատրաստվում են ողջ երկրում մեկ առ մեկ այցելել Չինեից հեռացած քաղաքացիներին ու անձամբ հորդորել նրանց վերադառնալ։

Դինչերի խոսքով՝ 2014թ․ Չինեում 50․000-ից ավելի բնակիչ կար, իսկ 2017թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 49․515։ 2018թ․ ընթացքում էլ գրեթե 250 մարդ է արտագաղթել։

Նա ընդգծել է, որ շրջանի բնակչության թվի անկումը բացասական է ազդում քաղաքային և նահանգային մեջլիսներում Չինեի ներկայացվածության, ինչպես նաև եկամուտների վրա։

«Մենք Այդընի նահանգային խորհրդում 5 ներկայացուցիչ ունենք։ Եթե բնակչության թիվը նվազի, ներկայացուցիչների թիվն էլ կիջեցվի 3-ի։ Բացի այդ նահանգային բանկերից որոշակի մասնաբաժին ունենք, որը ևս կնվազի բնակչության թվի նվազման հետ», – նշել է Դինչերը։

Հավելենք, որ Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2007թ․ Չինեի բնակչության թիվը կազմում էր 53․820, 2010թ․՝ 52․841,  2012թ․՝  51․393, 2015թ․՝ 50 ․241, 2017թ․՝ 49․515։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս