Բաժիններ՝

Գերմանիան կպաշտպանի հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում կպաշտպանի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը:

«Եթե մենք իրերն իրենց անուններով ենք կոչում, ապա մենք հանդես կգանք պատժամիջոցները երկարաձգելու օգտին»,- ասել է Մերկելը Բունդեսթագում ունեցած ելույթի ընթացքում: Նա անհանգստություն է հայտնել Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ եւ հայտարարել, որ Գերմանիան «չի ընդունում փաստական պահանջները Ազովի ծովում»: Կանցլերի ելույթը հեռարձակվել է Բունդեսթագի կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հայտարարել է, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը պետք է մտածեն Սեւ ծովում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31