Թուրքիան սկսել է Տրապիզոնում սևծովյան ռազմաբազա կառուցել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոնի նահանգում սկսել է սևծովյան ռազմաբազա կառուցել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` նոր ռազմաբազայում ծառայություն են իրականացնելու 400 զինվորական և 200 քաղաքացիական անձինք:
Ռազմաբազան կառուցվում է Տրապիզոնի Սյուրմեն շրջանում, որը գտնվում է Վրաստանի սահմանից 150 կմ հեռավորությամբ: