Բաժիններ՝

ՔԿ-ում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Կատարվում են առաջին անհետաձգելի դատավարական գործողությունները: Ավելի ուշ կներկայացվեն մանրամասները»,- նշեց Տռուզյանը:

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս