Աղցան «Տոնածառ» 2019թ. Ամանորի համար
Բաղադրիչներ
- Խոզապուխտ – 200 գ
- Խաշած ձու – 4 հատ
- Թթվաշ խնձոր – 1 հատ
- Ընկույզ – 50 գ
- Պանիր – 130 գ
- Մաղադանոս – փոքր փունջ
- Սխտոր – 2 ատամիկ
- Հասած նուռ – 1 հատ
- Մայոնեզ
- Աղ և սև պղպեղ
- Եգիպտացորենի հատիկներ, չերրի լոլիկներ և կանաչի՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Բլենդերի մեջ մանրացնել ընկույզը: Լցնել այն թասի մեջ, որտեղ խառնելու եք աղցանը:
- Բարակ շերտատել խոզապուխտը, պանիր քերել:
- Քերիչով անցկացնել ձվերը:
- Մաղադանոսը լվանալ, չորացնել և կտրատել:
- Խնձորը մաքրել և քերել:
- Սխտորը ճզմել և խառնել մյուս բաղադրիչներին:
- Աղ անել, ավելացնել մայոնեզ: Լավ խառնել: Աղցանը պատրաստ է, անցնել ձևավորմանը:
- Ձևավորել՝ ինչպես ցուցադրված է պատկերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը