Բաժիններ՝

Տնական սպիտակ տաք շոկոլադ

Բաղադրիչներ

  1. Կաթ – 4 բաժակ
  2. Վանիլի էքստրակտ – 1 թ/գ
  3. Սպիտակ շոկոլադ (մանր կտորների վերածած) – 250 գ

Պատրաստման եղանակը

  1. Միջին կաթսայի մեջ խառնել կաթը, վանիլի էքստրակտը և սպիտակ մանրացված շոկոլադը:
  2. Տաքացնել ցածր կրակի վրա՝ մինչև սպիտակ շոկոլադի հալչելը (ոչ մի դեպքում եռման չհասցնել):
  3. Մատուցել անմիջապես՝ ցանկության դեպքում զարդարելով հարած սերուցքով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս