![](/banners/BeFunky-design.jpg)
Ղազախստանում աշակերտներ են տուժել դպրոցի առաստաղի փլուզման հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/956509.jpg)
Ղազախստանի Աքթոբե քաղաքի դպրոցներից մեկում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է ինը աշակերտ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից ութն ավելի ուշ դուրս են գրվել, իսկ մեկը հոսպիտալացվել է»,- հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը: