Բաժիններ՝

Հայկական արմատներով գեղեցկուհին Վրաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում

Miss Universe – 2018 գեղեցկության միջազգային մրցույթում, որը Թաիլանդում մեկնարկելու է դեկտեմբերի 17-ին, Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը։

Լարան Թաիլանդ է մեկնել նոյեմբերի 28-ին: Նա ինքնաբերաբար Miss Universe մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել՝ արժանանալով «վիցե-միսս Վրաստան-2017» տիտղոսին: Մոդելը ծնունդով Թելավից է, երկար ժամանակ ապրելէ Ռուսաստանի Չեբոկսարի քաղաքում, ինչից հետո վերադարձել է հայրենիք:

«Երեք տարի է՝ ես ապրում եմ Թբիլիսիում: Ես միշտ էլ շատ եմ ճանապարհորդել, բայց աշխատել եմ վերադառնալ հայրենիք, որովհետեւ շատ եմ սիրում Վրաստանը: Մենք, հիմնականում, ապրել ենք Ռուսաստանում:

Մայրս վրացուհի է, իսկ հայրս՝ հայ, որը ծնվել ու մեծացել է Վրաստանում»,- պատմել է Լարան «Sputnik-Գրուզիա»-ին: Մոդելային կարիերան Լարան սկսել է Ռուսաստանում, երբ 17 տարեկան էր:

«Դպրոցը, այդ թվում՝ նաեւ երաժշտական, ես ավարտել եմ Ռուսաստանում: Իմ մոդելային կարիերան նույնպես այնտեղ է սկսվել: Ի միջի այլոց, այս տարի այսպիսի հաճելի զուգադիպություն է ստացվել: Մոդելը, որն այս տարի դարձել է Միսս Ռուսաստան եւ մեկնում է Miss Universe մրցույթին, նույն այն գործակալությունից է, որտեղից որ ես եմ: Այնպես որ ռուսական գործակալությունը ե՛ւ իմ, ե՛ւ նրա երկրպագու է»,- նշել է Լարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս