Բաժիններ՝

Թուրքիայում դպրոց գնալ չցանկացող աղջիկը դանակահարել է մորը

Թուրքիայի Դենիզլիի քաղաքում դպրոց գնալ չցանկացող 14 տարեկան աղջիկը դանակահարել է մորը:

Թեթև վնասվածք ստանալուց հետո մայրը հոսպիտալացվել է, իսկ աղջիկը ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել:

Դեպքը տեղի է ունեցել Դենիզլիի Ալթընթոփ թաղամասում: Մայրը` Սերփիլը  առավոտյան արթնացրել է  դստերը, որպեսզի վերջինս գնա դպրոց: 8-րդ դասարանի աշակերտուհին վիճաբանել է մոր հետ, որից հետո վերցնելով դանակը, թիկունքից հարվածել է նրան:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս