Բաժիններ՝

«Ես նույնպես խոսում եմ ուշադրություն շեղող ուրիշ բաների մասին, երբ իմ թիմը պարտվում է». Տուխելը՝ Կլոպի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակից հետո (2:1) արձագանքել է մրցավարի և ֆուտբոլիստների մասին մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մեկնաբանություններին:

«Ես չեմ տեսնում որևէ խնդիր: Մեր հանդեպ շատ էին խախտում կանոնները: Պետք չէ այդքան խախտումներ անել, երբ պարտվում ես 1:0 հաշվով: Պետք չէ անել 10 խախտում 10 րոպեում:

Ես նույնպես խոսում եմ ուշադրություն շեղող ուրիշ բաների մասին, երբ իմ թիմը պարտվում է: Կարծում եմ, որ այսպես անում են բոլորը, երբ իրենց թիմը պարտվում է նման կարևոր խաղում:

Սա Յուրգենի կարծիքն է, ամեն ինչ նորմալ է: Ես նախընտրում եմ խոսել խաղի մասին»,- նշել է Տուխելը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս