Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում էբոլայով վարակվածների թիվը հասել է 421-ի

Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հասել է 421-ի, մահացել է 241 մարդ: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում ԿԴՀ-ի առողջապահության նախարարության էջում: Ավելի վաղ հայտնել էին 326 վարակվածների եւ 201 մահացածների մասին:

Գերատեսչության՝ նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում գրանցվել է վարակման 421 դեպք, որոնցից 374-ը հաստատված են, 47-ը՝ հնարավոր: Ընդ որում՝ 125 մարդ ապաքինվել է, 241-ը՝ մահացել:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային ինֆեկցիա է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակը Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել է երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս