Քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ

Վերաքննիչ դատարանը շարունակում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Նոյեմբերի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով:

Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները:

Դատական նիստին մասնակցում էր 6 դատախազ, ինչն աննախադեպ երևույթ է դատական պրակտիկայում։ Հարցին, թե արդյո՞ք չէր կաշկանդում այդքան դատախազի, որոնց թվում՝ գլխավոր դատախազի մասնակցությունը, փաստաբան Ալումյանն ասաց, որ ոչ։

«Դատախազությունից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր,- ասաց Ալումյանը՝ հավելելով,- Թեև մի դատախազին մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան վեց դատախազ, որից մեկը գլխավոր դատախազն է»։

Տեսանյութեր

Լրահոս