«Ի տարբերություն մեզ, մյուս ուժերում անձեր են, որոնց երբ հանում ես՝ մարդ չի մնում». Արման Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին երկու օրերի քարոզարշավը բացասական տպավորություն է թողնում.

«Մինչդեռ ընտրությունները հույսի առիթ պետք է լինեին։ Այդ բացասականին պատասխանում ենք լուսավոր ուղերձներով, չարությանը պատասխանում ենք բարությամբ, ձեր զենքերին պատասխանում ենք մեր գաղափարներով։ Ովքեր կհանդգնեն պետության դեմ զենք բարձրացնել, նրանց կասենք, որ զենքը տեղ չունի մեր քաղաքական կյանքում։ Մենք ունենք քաղաքական գիտելիքներ, որոնք բացառում են զինված ապստամբություն մեր երկրում»։

Նա նշեց, որ ի տարբերություն իրենց մրցակից շատ ուժերի, իրենք հանդես են գալիս թիմով.

«Ի տարբերություն մեզ, մյուս ուժերում անձեր են, որոնց երբ հանում ես՝ մարդ չի մնում. ՀՀԿ, ԲՀԿ նույն պատկերն է։ Դեկտեմբերի 9-ին ընտրում ենք Հայաստանի ապագան, և երկու կարծիք չի կարող լինել, որ մենք մերժելու ենք անցյալը, թաղելու ենք մեռելներին։

Նրանք ովքեր շարունակում են պատերի տակ հոխորտալ, իրենց մասին իմացնել տալ, նրանց հիշատակը հավերժացնելուց հետո մենք բոլորս միասին լծվելու ենք մի գործի՝ լուսավորելու ենք Հայաստանը»։

Տեսանյութեր

Լրահոս