Բաժիններ՝

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ, և այս մասով բանակցություններ են ընթանում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նոր ատոմակայանի կառուցումը մեր ծրագրերից դուրս չէ, ուղղակի որոշակի սպասողական վիճակում ենք, քանի որ միջազգային ատոմային շուկայում 4-5 տարի հետո շահագործվելու են նոր մոդուլային էներգաբլոկներ, որոնք ավելի փոքր դրվածքային հզորություն ունեն և ավելի հարմար են էներգահամակարգի համար: Այսինքն` միանշանակ այդ խնդիրը օրակարգից դուրս չէ»,- ասաց Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ այժմ բանակցություններ են ընթանում ֆինանսավորման աղբյուրների մասով, ինչպես նաև ուսումնասիրություն են կատարվում հասկանալու, թե որ հզորությամբ էներգաբլոկը կարող է Հայաստանի էներգահամակարգի համար լինել ավելի արդյունավետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս