«Զուռնա-դհոլով, առանց ատելության ու քֆուրի, առանց հիստերիայի ու շանտաժի, սիրով ենք ձեզ ճամփելու». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ իմացա, որ որոշ անհայտ ծագման երեւույթներ՝ հայտնի տերերի կողմից ուղղորդված, ծաղրում են աղոթքի հետ կապված իմ տեսակետը, թե մեր հերոս տղաները աղոթքով են հաղթել պատերազմում։

Չեմ զարմանում հոգեւոր թեմաները մանրադրամի վերածողների դիվային տվայտանքներից, քանի որ ամեն ինչ ի սկզբանե պարզ է։ Էդ խելքով էլ ուզում եք երկիր ղեկավարեք, հայրենիք պաշտպանեք։

Խորապես ափսոսում եմ ձեր եւ ձեզ «դուխ» տվողների համար։

Համակարգչի հետեւում առյուծ կտրած «հրեշտականման սրբակենցաղների» նվաստիս ուղղված մյուս մեղադրանքը կապված է համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ ես պարում եմ։ Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում։

Տղաներ եւ աղջիկներ, ոնցոր հիշողության հետ խնդիրներ ունեք․ էդ հիշողությամբ էլ երկիր եք ուզում ղեկավարեք։ Խոստացել էի չէ, որ զուռնա-դհոլով, պարով եմ քարոզարշավ անելու։ Մեկնարկը տրված է։ Լավ հիշեք՝ զուռնա-դհոլով, առանց ատելության ու քֆուրի, առանց հիստերիայի ու շանտաժի, սիրով ենք ձեզ ճամփելու։

Մի բան էլ՝ պարում ենք, հո ուռած չենք թռնում»:

Քիչ առաջ իմացա, որ որոշ անհայտ ծագման երեւույթներ՝ հայտնի տերերի կողմից ուղղորդված, ծաղրում են աղոթքի հետ կապված իմ…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Dienstag, 27. November 2018

Տեսանյութեր

Լրահոս