«Վիգենը չգիտի` զորակոչն ինչ է, չգիտի՝ բանակն ինչ է». Արամ Սարգսյան

«Զինկոմիսարիատները սարքեց քաղաքացիական ու ընդհանրապես զինակոչի հետ խնդիր է ունենալու։ Դա Վիգեն Սարգսյանի խայտառակ օրենքն է, ես դրան դեմ եմ եղել, էս ընտրություններից հետո էլ, եթե ՄԵՆՔ դաշինքին ձայն եք տալիս, անցնում ենք խորհրդարան, երկրորդ օրը ես էդ հարցը բարձրացնելու եմ, հասցնեմ մինչև վերջ»,- այսօր Ծաղկահովիտ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի ղեկավարներից Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ բոլոր համայնքներում այդ հարցի հանդեպ մեծ ուշադրություն կա, և մարդիկ հետաքրքրվում են։ Ա.Սարգսյանը նշեց, թե քաղաքացին ինչպես է իր երեխային հասցնելու զինկոմիսարիատ, թե զինկոմիսարիատները ոնց են զորակոչ անելու, դա Վիգեն Սարգսյանին չի հետաքրքրել. «Վիգենը չգիտի՝ զորակոչն ինչ է, չգիտի՝ բանակն ինչ է, ու դրա մեղավորն էլ Սերժ Սարգսյանն է, որ Վիգեն Սարգսյանին դրեց պաշտպանության նախարար։ Թե Վիգենից ի՜նչ պաշտպանության նախարար»։

Տեսանյութեր

Լրահոս