«ՀՅԴ-ն արդար Հայաստանի նպատակ է դրել». Արմեն Ռուստամյան

«Այսօր մեր հիմնական նպատակը, որ դրել ենք և որ արդիական է, ապահովել, որ երկիրն այս անցումային փուլում իսկապես նպատակային և ճիշտ քայլեր կատարելով՝ բերի արդար Հայաստանի»,- այսօր Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա՝ մեկ տարի առաջ ՀՅԴ-ի կարգախոսը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», այսօր էլ արդիական է, նոր սկիզբն արդեն դրվել է խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելով, և որի առաջին պտուղն առանց արյան կատարված թավշյա հեղափոխությունն էր։ Սակայն, Ա.Ռուստամյանի խոսքով, գլխավոր խնդիրը՝ արդար Հայաստանը, դեռևս լուծված չէ և դրա հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան։ Նա կարևորեց, որ նախկինների սխալները չկրկնվեն, իսկ կառավարությունները ձգտում են ունենում իրենց իշխանությունն ապահովելու, որը բերում է նույն սխալներին. «Դրա նշանները, ըստ էության, երևում են»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս