Պորոշենկոն Ուկրաինայում ռազմական դրություն մտցրեց մինչև հունվարի 25-ը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ դրեց մինչեւ 2019 թվականի հունվարի 25-ը Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը:
Այդ մասին ասված է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության եւ անկախության ապահովման արտակարգ միջոցառումների եւ Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին» Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը», ասված է փաստաթղթում: Ուկրաինայի նախագահը նաեւ ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: