Բաժիններ՝

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի

Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի: Այդ մասին հայտնել է Press TV տեղական հեռուստաալիքը:

Ցնցումներին զգացվել են Քերմանշահի եւ Իլամի նահանգներում, ինչպես նաեւ Բաղդադում եւ Ադրբեջանում: Ավելի վաղ հաղորդվել էր 361 տուժածների մասին Քերմանշահի նահանգի երեք քաղաքներում Գիլյանգարբում, Կասրում եւ Սերե Պոլե Զոհաբում: Rudaw իրաքյան հեռուստաալիքը հայտնել է Իրաքյան Քրդաստանում մեկ մարդու զոհվելու մասին, եւս 43 հոգի տուժել են:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում էր Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=ZL60LkrS25Q

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս