Բաժիններ՝

Android-հավելվածներ սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը բարելավելու համար

Այս հավելվածները կօգնեն գտնել ամենաշատ էներգիա վատնող ծրագրերը, ինչպես նաև բարելավել մարտկոցի աշխատանքը՝ գնահատելով մարտկոցի ընթացիկ վիճակը:

Power Battery

Այս ունիվերսալ հավելվածը տրամադրում է մանրամասն տեղեկատվություն մարտկոցի աշխատանքի մասին, ինչպես նաև հիշեցնում է փակել ինչ-որ հավելվածներ, որոնք ամենից շատ են ծախսում էներգիան:

Առանձին բաժնում կարող եք հետևել մարտկոցի տաքացմանը, աշխատանքի լարվածությանը, ինչպես նաև ընթացիկ հզորությանը: Ինչպես նաև, կարող եք ստանալ տեղեկատվություն, թե երբ և որքան եք լիցքավորել հեռախոսը:

Servicely (root only)

Servicely-ն կօգնի Ձեզ հետևել այն չջնջվող հավելվածներին, որոնք շատ էներգիա են ծախսում:

Դուք կարող եք ընտրել ժամանակը, և հավելվածը պարբերաբար կհետևի նշված ծրագրերին: Անպետք և սմարթֆոնի աշխատանքին խանգարող հավելվածներ գտնելու դեպքում կարող եք արգելափակել դրանք:

Kaspersky Battery Life

Ավելի պարզ էներգիայի մոնիտորինգի գործիք, որը ավտոմատ կերպով հետևում է բոլոր ակտիվ գործընթացներին: Յուրաքանչյուր բացվող հավելվածի հետ Kaspersky Battery Life-ը ցուցադրում է, թե որքան էներգիա կարելի է խնայել, եթե փակեք այդ հավելվածը:

Հավելվածի միջոցով կարող եք հետևել նաև, թե որքան էներեգիա է ծախսվում սմարթֆոնի օգտագործման ամենաակտիվ և ամենապասիվ պահերին: Որքան երկար որ Kaspersky Battery Life-ը տեղադրված է սմարթֆոնում, այնքան մանրամասն կլինի ինֆորմացիան:

Amplify Battery Extender

Android-ի օգտատերերը գիտեն, որ անգամ այն ժամանակ, երբ սմարթֆոնը չի օգտագործվում, շատ ծրագրեր աշխատում են և ծախսում են լիցքավորումը: Amplify-ի միջոցով հնարավոր է կարգավորել հավելվածների աշխատանքը, անջատել շատ ոչ պետքական գործառույթներ և դրա միջոցով խնայել լիցքավորումը:

AccuBattery

Այս հավելվածի առանձնահատկությունն այն է, որ այն ցուցադրում է մարտկոցի ներկայիս վիճակը, ինչը համեմատությամբ օգնում է հասկանալ, թե որքանով է մարտկոցը շարքից դուրս եկել: Մարտկոցի աշխատանքը կարգավորելու և մարտկոցի կյանքը երկարաձգելու համար AccuBattery-ը առաջարկում է լիցքավորել սմարթֆոնը մինչև ութսուն տոկոս: Ամեն անգամ, երբ սմարթֆոնի լիցքավորման մակարդակը հասնի ութսուն տոկոսի, հավելվածը ծանուցման միջոցով կհայտնի այդ մասին:

Bataria

Այս հավելվածն առաջարկում է կարգավորել էներգիայի խնայման ռեժիմն այնպես, որ Դուք ընտրեք, թե որ հավելվածը երբ պետք է անջատվի՝ էներգիան խնայելու նպատակով:

Բացի այդ, հավելվածում հասանելի է մարտկոցի մասին բազային տեղեկատվություն, ինչպես նաև հնարավորություն, որը թույլ է տալիս միանգամից անջատել մարտկոցի աշխատանքը խանգարող ծրագրերը:

Battery Saver

AnTuTu ընկերության կողմից ստեղծված հավելվածը խնայում է լիցքավորումը փոքր-ինչ այլ սկզբունքով: Հավելվածն առաջարկում է Ձեզ որոշել, թե ինչ հաճախականությամբ պետք է աշխատի մարտկոցը: Հավելվածն իջեցնում է մարտկոցի հաճախականությունն այնքան, ինչքան բավարարում է Ձեզ աշխատանքի համար, և լիցքավորումը պահպանվում է ավելի երկար:

DU Battery Saver

Այս հավելվածը ևս թույլ է տալիս պարզել մարտկոցի ընթացիկ հզորությունը՝ հասկանալ, թե որքանով է մարտկոցը դուրս եկել շարքից: Բացի այդ, հավելվածը թույլ է տալիս իրար կապել էներգիայի խնայման մի քանի ռեժիմները, ինչպես նաև ավելացնել սեփական ռեժիմը:

Greenify

Հավելվածն օգտատիրոջն առաջարկում է ժամանակավորապես «քնեցնել» որոշ հավելվածներ, որպեզի պահպանվի լիցքավորումը: «Քնեցնելուց» հետ մեկտեղ՝ կարող եք հանգիստ օգտագործել հավելվածները:

Avast Battery Saver

Առավել պարզ և հարմար հավելված, որը հաշվում է սմարթֆոնի մարտկոցի կյանքը՝ հաշվի առնելով բոլոր գործող ծրագրերը: Այն կարող է գտնել ամենավտանգավոր գործընթացները և արգելել դրանց աշխատանքը՝ ֆոնային ռեժիմում: Կան նաև հինգ տարբեր էներգախնայողության պրոֆիլներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հարմարեցված լինել Ձեր պահանջներին:

Հավելվածի վճարովի տարբերակում կա հնարավորություն, որը թույլ է տալիս փոփոխել պրոֆիլի կարգավորումները՝ կախված գտնվելու վայրից:

GSam Battery Monitor

GSam Battery Monitor-ի օգնությամբ կարող եք ամբողջությամբ վերահսկել մարտկոցի աշխատանքը: Հավելվածը կցուցադրի Ձեզ լիցքավորումը ծախսող բոլոր հավելվածների մասին տեղեկատվություն, որից հետո Դուք կարող եք լիցքավորման պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միակ թերությունն այն է, որ հենց հավելվածը շատ էներգիա է ծախսում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս