«Կրիշտիանուն արժանի է «Ոսկե գնդակի»». Ալեգրի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր բացակայությունը:
«Ոչինչ չգիտեմ այդ մասին, բայց Ռոնալդուն լավ է: Երեկ նա լավ մարզվում էր ընդհանուր խմբի հետ: Ամեն դեպքում, ինչպես ես բազմիցս նշել եմ, բոլոր ձեռքբերումների համար Կրիշտիանուն արժանի է «Ոսկե գնդակի»,- ասել է Ալեգրին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ոսկե գնդակի» հաղթողին պաշտոնապես կհայտարարեն դեկտեմբերի 3-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը