«Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին»

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ և ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Այդ մասին Փաշինյանը նշեց՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է լինի հեղափոխություն, «որպեսզի պայթյուն տեղի չունենա»:

Հարցին, ինքը տեսնո՞ւմ է Արցախում հեղափոխության անհրաժեշտություն, Փաշինյանը պատասխանեց. «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930