Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը թիմակիցների հետ մասնակցել է երեխաներին աջակցող ակցիայի

Լոնդոնի «Արսենալը» թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է երեխաների պաշտպանությանը ջեմպերի սուրբծննդյան օրվա շրջանակում:

Տեսահոլովակում նկարահանվել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չեխ դարպասապահ Պետր Չեխը և անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը:

Ջեմպերի սուրբծննդյան օրն Անգլիայում ամեն տարի նշվում է որևէ ուրբաթ: Ակցիայի կազմակերպիչ Save the Children ընկերությունը զբաղվում է ամբողջ աշխարհում երեխաներին օգնելով՝ պայքարելով նրանց կրթություն ստանալու, առողջության, բռնությունից խուսափելու եւ այլ հարցերի համար:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է «զոհաբերել» 2 ֆունտ ստերլինգ և հագնել սվիտեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս