Որքան գումար է ծախսել Ռոբերտ Քոչարյանը պաշտպանվելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի: Հիշեցնենք՝ նրան պաշտպանում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ Ալումյանը:

Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արամ Օրբելյանին, որն ասաց.

«Ես կարող եմ միայն խոսել մեր գրասենյակի գնագոյացման կանոնների մասին ու կարող եմ պնդել, որ դա արվում է մեր գնագոյացման գների շրջանակում։

Մյուսների մասով ոչինչ չեմ կարող ասել։ Մեզ մոտ դա իրականացվում է այն նույն գներով, ինչով իրականացվում է մյուս քաղաքացիների համար։ Գները կախված են ամեն ամսվա աշխատանքի ծավալներից, բայց, բնականաբար, 200 միլիոնի չի հասնում։ Պիտի ասեմ, որ գործի սկզբից ծանրաբեռնված աշխատել ենք, եւ թվերը չէին կարող շատ փոքր լինել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս