«Ջոլին ու Փիթը հասկացել են, որ շարունակվող պայքարը միայն վնասում է երեխաներին». Daily Mail
Հոլիվուդի ամենատպավորիչ զույգերից մեկի հարաբերությունները ճաքեր էին տվել ավելի քան երկու տարի առաջ: Այդ ժամանակվանից Ջոլին եւ Փիթը մոլեգնաբար փորձում են իրար մեջ բաժանել իրենց վեց զավակներին: Եվ այժմ, կարծես, վերջապես պատրաստ են համաձայնության գալ: Այդ մասին գրել է Daily Mail-ը:
Աստղերը որոշել են, որ երկամյա հոգեմաշ պայքարը փչացնում է ոչ միայն իրենց կյանքը: Ավելի վաղ զույգին մոտ կանգնած աղբյուրներն ասում էին, որ ծնողների դիմակայությունից տառապում են երեխաները, որոնք չեն կարող իրենց զգացմունքները կիսել մայրիկի եւ հայրիկի հետ: Այժմ այս կարծիքին են նաե Ջոլին եւ Փիթը, որոնք հույս ունեն խնամակալության խնդիրը կարգավորել մինչեւ դատը:
«Նրանք հասկացել են, որ շարունակվող պայքարը միայն վնասում է երեխաներին: Նրանց նպատակն է բանակցություններն ավարտել մինչեւ խնամակալության գործով դատաքննության սկսվելը»,- գրում է հրատարակությունը:
Չնայած այն բանին, որ Անջելինան պայքարում էր այն բանի դեմ, որ Փիթը որեւէԷ իրավունք ունենա երեխաների դաստիարակության հարցում, այժմ նա պատրաստվում է նրան ընդառաջել: Նրանց համաձայնությունը կներառելի նաեւ կետ, որի համաձայն Փիթը կկարողանա բավականին շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Ավելի վաղ դերասանը ցանկանում էր, որ նրանք մշտապես ապրեն Կալիֆոռնիայի իր տանը: