Բաժիններ՝

Samsung-ը ներողություն է խնդրել այն աշխատակիցներից, որոնց մոտ ուռուցքային հիվանդություններ են ախտորոշել

Samsung Electronics ընկերությունը նոյեմբերի 23-ին ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց մոտ ախտորոշել են ուռուցքային հիվանդություններ, որոնք առաջացել են, ենթադրաբար, արտադրողի գործարաններում վնասակար քիմիկատներով աշխատելուց: Նոյեմբերի 23-ին այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ընկերության նախագահ Կիմ Կի Նամը հայտարարել է, որ աշխատակիցները «տուժել են երկար ժամանակ, բայց Samsung Electronics-ն առաջ հոգ չի տարել այդ խնդրի մասին:

«Samsung Electronics-ը նաեւ ամբողջությամբ եւ լիովին չի պարզել չիպերի եւ հեղուկաբյուրեղային դիսփլեյների արտադրության՝ մեր գծում առողջության համար պոտենցիալ ռիսկերը: Այսօր մենք կցանկանայինք անկեղծ ներողություն խնդրել այն աշխատողներից, ովքեր տուժել են այդ հիվանդություններից, եւ նրանց ընտանիքներից»,- նշել է նա:

Խնդրի մասին հայտնի է դարձել 2007 թվականին, երբ Samsung Electronics-ի նախկին աշխատող Հվան Յու Մին 23 տարեկան հասակում մահացավ սպիտակարյունությունից: Մյուս տուժածներն իրավապաշտպան խմբերի հետ համատեղ փոխհատուցումների վճարում են պահանջել:

Նոյեմբերին ավելի վաղ միջնորդական կոմիտեն ընկերությանը պարտավորեցրել է մինչեւ 150 միլիոն վոն (շուրջ 132 հազար դոլար) վճարել յուրաքանչյուր հիվանդացածի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս