Բաժիններ՝

Բրիտանիայում տերերին են վերադարձրել ոստիկանին կծած շնիկին

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները տերերին են վերադարձրել չաու-չաու ցեղատեսակի շնիկին, որը ոստիկանին կծելու համար շնաբուծարան էր ուղարկվել մինչեւ ինը ամիս ժամկետով: Այդ մասին հայտնել է Նորթհեմփթոնշիրի կոմսության ոստիկանությունը:

«Չաու-չաու ցեղատեսակի շունը, որին ոստիկանները բռնել էին այն բանից հետո, երբ նա երկու անգամ կծել է ոստիկանության աշխատակցին, վերադարձվել է տերերին»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Daily Mail հրատարակությունը, միջադեպը նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Նորթհեմփթոնշիրի կոմսության Սթոք-Բրուեռն գյուղում: Բանգլ անունով չորսամսական շնիկը դուրս է վազել իր տերերի՝ միլիոնատեր բանկիրներ Հեյսերի տան դարպասից, եւ հայտնվել ճանապարհի վրա՝ թույլ չտալով, որ ավտոմեքենաներն անցնեն:

Այնտեղ նրան փորձել է բռնել ոստիկանը, բայց անհնազանդ շունը կծել է նրա ձեռքի դաստակը եւ նախաբազուկը: Շանը տարել են բաժին եւ գցել վանդակը: Կարգի պահապանները պնդում են, որ գործել են 1991 թվականի օրենքին՝ «Վտանգավոր շների մասին» ակտին, համապատասխան:

Ոստիկանների վճիռը բողոքներ է առաջացրել բնակիչների շրջանում: Նրանց կարծիքով՝ շնիկի նկատմամբ անհամաչափ խիստ վճիռ է կայացվել: Վեց օրում ավելի քան 2,5 հազար մարդ է անդամագրվել Facebook-ում ձեւավորված խմբին, որը կոչ էր անում ազատ արձակել Բանգլին: Շան տերը՝ Դեւիդ Հեյսը, հայտարարել է, որ հարգում է ոստիկանությանը, բայց վճիռը համարում է չափազանց խիստ եւ ոչ համարժեք: Նաեւ, Հեյսի խոսքով, շունը վանդակում վախ ու սթրես է ապրում: Նա փաստաբանների էր վարձել, որպեսզի նրանք պարզեն տեղի ունեցածը եւ ազատեն շնիկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://twitter.com/NickyNac/status/1065707846271188992?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1065707846271188992&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F955560.html

https://twitter.com/Stacey_JL/status/1065502195695656960?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1065502195695656960&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F955560.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս