Բաժիններ՝

Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը. նրանք Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը՝ պահանջելով զինգրքույկներում նշվի, որ  իրենք ապրիլյան պատերազմի մասնակից են: Այս մասին հայտնում է SHANTENWS-ը։

Նախքան այդ ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Արագածոտնի մարզում: Ըստ աղբյուրի՝ խմբի ներկայացուցիչ Մանուել Մանուկյանն ասել է, որ խնդիրն առաջին հերթին բարոյական է: Այսինքն՝ իրենք ուզում են, որ զինգրքույկում նշվի պատերազմի մասնակից լինելու մասին: Երկրորդ՝ պատերազմի մասնակիցները կարող են դրա շնորհիվ ստանալ կրթական կամ այլ արտոնություններ: Եվ երրորդ՝ վիրավոր զինծառայողներ կան, ովքեր այդպիսով կարող են բուժում ստանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս