Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվն աճում է
ՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օ,կրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում է 84: Անհայտ կորած է համարվում 699 մարդ:
Ինչպես նշում է գործակալությունը, հրդեհից զոհվածների ինէքնությունը պարզում են ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ: Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել է արգելափակել 65 տոկոսով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: