Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր ու այլախոհ գործիչների. Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին և նրա կողմնակիցներին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Տեղեկություններ կան, որ ձերբակալվել է նաև ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» միավորման ղեկավար Ջամիլ Հասանլըն:
Ի նշան բողոքի՝ ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի զգալի թվով կողմնակիցներ: