Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը գերազանցեց Մարկոս Պիզելիի և Արթուր Պետրոսյանի ցուցանիշները

Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը գերազանցեց Մարկոս Պիզելիի և Արթուր Պետրոսյանի ցուցանիշները: Յուրա Մովսիսյանը Ջիբրալթարի դեմ խաղում խփեց հավաքականի կազմում իր 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ գոլերը: 11-ական գնդակ ազգային ընտրանու կազմում խփել են թիմի նախկին գլխավոր մարզիչ և ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը և Մարկոս Պիզելին: Հիմա Յուրա Մովսիսյանը երկրորդ լավագույն ռմբարկում է ազգային թիմ ֆուտբոլիստների մեջ` ընդհանուր խփած 14 գոլեով: Յուրա Մովսիսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով դարձել է պոկերի հեղինակ:

Հայաստանի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում Հենրիխ Մխիթարյանն է 26 գնդակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս