Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները զարմացրել են Խավիեր Մինյանոյին
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով նոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոյին զարմացրել է մեր հավաքականը:
«Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին, ինչպես նաև ֆուտբոլիստներին լավ չէի ճանաչում: Հիմնական խնդիրս այն է, որ բոլորը հնարավորինս լավ ֆիզիկական վիճակում լինեն: Հարկավոր է, որ ամբողջ թիմը ֆիզիկական նույն մակարդակի վրա գտնվի: Ինձ զարմացեց, թե ինչպիսի ինտենսիվությամբ էին ֆուտբոլիստները մարզվում»,- մասնագետի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: