Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել է ինքնաթիռների թռիչքը
Կորեայի Հանրապետությունում նոյեմբերի 15-ին անցկացվել է ամենամյա միասնական պետական քննությունը (ՄՊՔ): Այս անգամ այն հանձնել են դպրոցների ավարտական դասարանների 595 հազար սովորողներ եւ 2019 թվականին բուհ ընդունվելու այլ հավակնորդներ։ Քննությունը թեսթավորման ձեւաչափով անցկացվել է 8:40-ից մինչեւ 17:40-ը (Երեւանի ժամանակով 03:40-ից մինչեւ 11:40-ը), ներառյալ ճաշի եւ հանգստի ընդմիջումները՝ հինգ փուլով. կորեական լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, անգլերեն լեզու, Կորեայի պատմություն եւ ընտրությամբ բնական կամ հասարակական գիտություններ, երկրորդ օտար լեզու եւ հիերոգլիֆիկա:
Ինչպես հայտնել են կրթության նախարարությունում, ամբողջ երկրում աշխատել է ավելի քան 1100 քննական կետ: Դիմորդներին կենտրոնանալու հնարավորություն տալու համար, կառավարության որոշմամբ, կանգնեցրել են ավտոմեքենաների երթեւեկությունը այն վայրից 200 մետր շառավղով, որտեղ անցկացվել են քննությունները: Պետական եւ մասնավոր ընկերություններն աշխատանքային օրվա սկիզբը տեղափոխել են մեկ ժամով: Ժամը 13:10-ից (Երեւանի ժամանակով 08:10-ից) սկսած 25 րոպե, երբ տեղի է ունեցել անգլերենի բանավոր քննությունը, օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը եւ ուղարկումը, ինչի համար փոփոխություններ են մտցրել չվացուցակում: Մինչեւ դեկտեմբերի 5-ը քննության յուրաքանչյուր մասնակից անհատականորեն կծանուցվի դրա արդյունքների մասին:
Հարավկորեական միասնական պետական քննությունը ամենախիստներից մեկն է աշխարհում: Այն միասնական բլոկում է ներառում միանգամից բոլոր առարկաները եւ հանձնվում է մեկ օրում: Ստացած գնահատականը կարող է աշակերտի համար բացել հեղինակավոր համալսարաններից մեկի դուռը, իսկ դա ուղեգիր է դեպի ավելի ապահովված կյանք՝ ավելի հաջող կարիերայով:
Համարվում է, որ միասնական քննության