Գիտնականները քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ են գտել
Ինչպես հայտնի է, քաղցկեղային բջիջները գլյուկոզայի խիստ կարիք ունեն իրենց գոյատեւումը եւ աճն ապահովելու համար: Գիտնականները մտածել են՝ իսկ ի՞նչ կլինի, եթե հետեւեն այն մոկելուլներին, որոնք գլյուկոզա են տեղափոխում օրգանիզմում: Դիտարկումների արդյունքները բեկումնային էին։
Օրգանիզմի բջիջներում SGLT2 սպեցիֆիկ մոլեկուլի մակարդակի բարձրացումը վկայում է քաղցկեղի վերահաս զարգացման մասին: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները, իսկ աշխատանքի արդյունքները հրապարակված են MedicalXpress հանդեսում:
Խնդրո առարկա մոլեկուլը պատասխանատու է օրգանիզմի բջիջներում գլյուկոզայի տեղափոխման համար: Իսկ քաղցկեղային բջիջներն առանձնապես գլյուկոզայի խիստ կարիք ունեն իրենց գոյատեւումն ու աճն ապահովելու համար: Գիտնականներին այս կերպ հաջողվել է օրինաչափություն նկատել. եթե օրգանիզմում SGLT2-ի մակարդակը բարձրանում է ապա դա կարող է վկայել գլյուկոզայի կուտակման մասին եւ, հնարավոր է, ուռուցքային հիվանչության նախանշան դառնալ:
Դեռ ավելին, գիտնականները սովորել են կանխատեսել, թե հատկապես որ օրգանում կարող է «հաստատվել» ուռուցքը: Այսպես, նրանց խոսքով՝ SGLT2-ի բարձրացումն առավել բնորոշ է շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի համար: