Բաժիններ՝

Կարասինը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության հեռանկարները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Բրյուսելում Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկել է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները: Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի, ինչպես նաեւ ԵՄ-ի՝ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչներ Փիթեր Բուրիանի եւ Թոյվո Քլաարի հետ Կարասինի կոնսուլտացիաները տեղի են ունեցել նոյեմբերի 15-ին:

«Քննարկվել են ԵՄ-ԵԱՏՄ փոխգործակցության հաստատման հեռանկարները»,-ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել հետխորհրդային տարածքում ստեղծված իրադրության շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս