Բաժիններ՝

Ինչու է Victoria՚s Secret-ի թոփ-մենեջերը հեռացել ընկերությունից

Victoria՚s Secret-ի ներքնազգեստի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յան Սինգերն ընկերությունից հեռացել է մարկետինգի գծով տնօրեն Էդուարդ Ռազեկի հակասական հայտարարության ֆոնին, որը նա արել է plus-size մոդելների եւ տրանսգենդերների վերաբերյալ:

Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը: Ռազեկն անցյալ շաբաթ Vogue հանդեսին տված հարցազրույցում ասել էր, թե ընկերությունը որոշում է ընդունել plus-size մոդելներին եւ տրանսգենդերներին չընգգրկել ամենամյա շոուում: Ռազեկի խոսքով՝ նման մոդելները չեն համապատասխանում այն «ֆանտազիային», որը Victoria՚s Secret-ը ջանում է վաճառել: Հետագայում ընկերությունը հրապարակել է հայտարարություն, որում մարկետինգի գծով տնօրենը ներողություն է խնդրել իր առած արտահայտության համար:

Ինչպես հաղորդվում է, Յան Սինգերը ընկերությանը միացել է 2016 թվականին: Հրատարակությունը նշում է, որ, չնայած Սինգերի ջանքերին, Victoria՚s Secret-ը առեւտրային դժվարությունների է բախվել վերջին տարիներին, եւ 2018 թվականին վաճառքներն ընկել են 5 տոկոսով:

Victoria՚s Secret-ն ընկերություն է, որը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ:

Ընկերության արտադրանքը ներկայացնում են «հրեշտակները»: Այդ ժամանակաշրջանում Victoria՚s Secret-ի հրեշտակներ են եղել բազմաթիվ հայտնի մոդելներ, որոնց թվում են՝ Ադրիանա Լիման, Դաութցեն Քրեսը, Ջիջի Հադիդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ժիզել Բյունդհենը, Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քառլի Քլոսը եւ շատ ուրիշներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս