Ինքնասպանության փորձ Թուրքիայի մեջլիսում
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հանրային կապերի շենքի տանիքից մի քաղաքացի փորձել է իրեն ցած նետել և ինքնասպան լինել:
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Բինգյոլի պատգամավոր Ֆեյզի Բերդիբեկը ինքնասպանությունը կանխելու նպատակով ինքնասպանության փորձ կատարող քաղաքացուն առաջարկել է 10 հազար թուրքական լիրա (մոտ 1800 դոլար)։
Ի վերջո, «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) պատգամավոր Սեֆֆեթ Սանջաքլըն կարողացել է համոզել քաղաքացուն՝ նրան ետ պահելով ինքնասպանության քայլից։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քաղաքացին գործազուրկ էր և պահանջում էր, որ իրեն աշխատանքով ապահովեն։