Ստարտը տրվեց. ովքեր են առաջատարները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, թեւակոխեցինք նախընտրական փուլի առաջին շրջանը՝ կուսակցությունները խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացրին։ Այս բարդ օրերին 11 քաղաքական ուժ հանդգնեց մասնակցել պայքարին:
Առաջատարները, իհարկե, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են՝ ընտրություններին մասնակցելու եւ պառլամենտական բազմամյա փորձով, «Օրինաց երկիրն» ու Դաշնակցությունը, որոնց շանսերը դժվար է բարձր գնահատել, եւ, բնականաբար, նոր իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, եւ նրա նախկին դաշնակիցները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Մենք» դաշինքով հանդես եկող «Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները»։ Քիչ չէ փոքրիկ Հայաստանի եւ մի բուռ ընտրող ունեցող երկրի համար։ Մի կողմից այս բազմազանությունն այլընտրանքի հնարավորություն է տալիս ընտրողին, մյուս կողմից՝ ձայներ փոշիացնելու եւ խոշոր կուսակցությունների օգտին պրոցեսները գեներացնելու հավանականություն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: