Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։

«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, լայվով կմանրամասնեմ», – գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:

Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնեց, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արեց չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին.

«Չգիտեմ՝ որ կուսակցությանը կամ դաշինքին ես կքվեարկեմ: Միանշանակ է, որ «Իմ քայլը» դաշինքին չեմ քվեարկելու և կոչ եմ անում իմ ընկերներին, որ իրենք նույնպես չքվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին և սրանով ուղղակի քաղաքական ապտակ հասցնեն և ամպերից իջեցնեն նրանց»,- նշել է Գևորգ Աճեմյանը:

https://www.facebook.com/gevorg.atchemyan.7/videos/2292334190819541/?t=5

Տեսանյութեր

Լրահոս