Բաժիններ՝

iPhone-ի աշխատանքը կարող է հատուկ դանդաղեցվել. Ինչպե՞ս լուծել խնդիրը

Թույլ մի տվեք, որ Apple-ը սմարթֆոնի աշխատանքը դանդաղ դարձնի:

Լուրերն այն մասին, որ Apple-ը հատուկ դանդաղեցնում է հին սմարթֆոնի աշխատանքը, պտտվում են շատ վաղուց: Այս լուրերն արդեն բավականին հիմնավորված են:

Ընկերությունն ընդունել է մեղադրանքները և iOS-ում գործառույթ է ավելացրել, որը թույլ է տալիս կանխարգելել սմարթֆոնի աշխատանքի դանդաղեցումը:

Այս գործառույթը հիմա աշխատում է iPhone X, iPhone 8, iPhone 8 Plus և ավելի վաղ մոդելների սմարթֆոնների համար: Այս գործառույթն օգնում է այն սմարթֆոններին, որոնց մարտկոցը զգալիորեն վատ է աշխատում և չի ապահովում անհրաժեշտ արագությունը:

Ինչպե՞ս թույլ չտալ դանդաղեցնել սմարթֆոնի աշխատանքը

Պարզելու համար, թե արդյոք ձեր iPhone-ը աշխատում է ամբողջ հզորությամբ, մուտք գործեք Կարգավորումներ → Մարտկոց → Մարտկոցի կարգավիճակը (բետա): Այս բաժնում կտեսնեք, թե ի՞նչ վիճակում է մարտկոցը և ինչպես է այն աշխատում: 

Եթե մարտկոցի աշխատանքը խաթարված չէ, բաժնում կտեսնեք, որ սմարթֆոնը լավ է աշխատում և չունի հավելյալ կարգավորումների կարիք: 

Հակառակ դեպքում կտեսնեք, որ ընկերության կողմից միացված է աշխատանքը դանդաղեցնելու գործառույթ:

Ինչպե՞ս անջատել այդ գործառույթը

Ընդհանուր առմամբ, այս առանձնահատկությունն ավելի օգտակար է, քան վնասակար, բայց եթե դանդաղեցումը ձեզ համար խանգարիչ հանգամանք է, ապա կարող եք հեշտությամբ անջատել այն: 

Դա կատարելու համար «Մարտկոցի կարգավիճակ» ցանկում սեղմեք «Անջատել» հղումը և հաստատեք գործողությունը: Դրանից հետո iPhone-ը կգործի առավելագույն հզորությամբ, մինչև հաջորդ հանկարծակի անջատումը: Երբ դա տեղի ունենա, դանդաղեցման գործառույթն ինքնաբերաբար կակտիվանա, և այն պետք է նորից անջատել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս