«Սասնա ծռեր»-ը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը․ ցուցակը հրապարակվեց

Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակը:

«Աջակցում են հեղափոխությանը, կառավարությանը, սակայն խորհրդարանում լինելու են դեբատներ, կարծիքների բախումներ, ինչից ծնվելու է ճշմարտությունը»,-ասել է կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։

Կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակում Վարուժան Ավետիսյան է, Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը, Հերմինե Մկրտչյանը, Գևորգ Սաֆարյանը:

Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու հարցին՝ Սաֆարյանն ասել է.

«Զավեշտալի է, երբ մեր զորամասի հրամանատարը ՀՀ քաղաքացի չէ. նրա քաղաքացիության նախկին դիմումները չեն բավարարվել՝ առանց որևէ իրավական ընթացակարգի, նախկին ռեժիմները նրան հակառակորդ էին տեսնում: Այսօրվա իշխանությունն ուներ բոլոր լիազորությունները՝ նրան տրամադրելու քաղաքացիություն՝ հետին թվով, ինչո՞ւ սա տեղի չի ունեցել, չեմ կարող ասել»,- ասել է նա:

Ժիրայր Սեֆիլյանը կմասնակցի ընտրարշավին․ նա «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր անդամ է, նախընտրական շտաբի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս